ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2017 թվականի N 294-Ա
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶՅԱՆԻ ԵՎ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության արտաքին առևտրի բաժնի պետ Նաիրա Կարապետյանի` 2017 թվականի մարտի 9-11-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության արտաքին առևտրի բաժնի պետ Նաիրա Կարապետյանի՝ 2017 թվականի մարտի 12-14-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նաիրա Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն և Հովհաննես Ազիզյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 24 Երևան |