ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 396-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի N 387-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը իր ենթակայության «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8) 80 տոկոս պետական բաժնետոմսերը (1 769 600 հատ` յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնելու համար, ելնելով նախապատվության իրավունքից, առաջարկել 134,118.0 հազ. դրամ գնահատված արժեքով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին՝ նախապատվության իրավունքի իրականացման ժամկետ սահմանելով գրավոր առաջարկ ստանալու պահից 30 օրվանից ոչ շուտ և 60 օրվանից ոչ ուշ ժամկետը:
2. Ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերն իրենց նախապատվության իրավունքից չօգտվելու, ընկերության կողմից 134,118.0 հազ. դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
3. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2016 թվականի հունիսի 6-ին գնահատված արժեքը` 167,647.0 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (80 տոկոս) մեկնարկային գինը` 134,118.0 հազ. դրամ:
4. Ընկերության պարտավորությունները 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1,666.0 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 167.0 հազ. դրամ.
2) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 10.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին՝ 389.0 հազ. դրամ.
4) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 403.0 հազ. դրամ.
5) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 697.0 հազ. դրամ:
5. Ընկերության պետական բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
6. Ընկերությունը 2010-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 1-ին կետում նախատեսված ժամկետում նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում աճուրդը կազմակերպել և անցկացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 378,725 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները:
8. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 20 Երևան |