Basic information
Number
N 162-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (22.03.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.02.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.02.2018
Effective date
23.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2018 թվականի N 162-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ վիրաբուժության ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.03.18 N 274-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 70-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերի (152808 սովորական (հասարակ) բաժնետոմս՝ յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով) ձեռքբերմանը՝ մինչև 2.5 մլրդ դրամով, հավելվածով առաջարկվող ֆինանսավորման պայմաններով:

(պարբերությունը խմբ. 15.03.18 N 274-Ա)

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 15-ի N 162-Ա որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Տարեկան անվանական տոկոսադրույքը - 5,5 տոկոս

2. Վարկի վերադարձման վերջնաժամկետը - 120 ամիս

3. Վարկի վերադարձման (մարման) կարգը - ամենամսյա հավասարաչափ՝ սկսած 37-րդ ամսվանից

(հավելվածը լրաց. 15.03.18 N 274-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 22

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
15.03.2018, N 274-Ա 22.03.2018, N 162-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation