Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.24/18(1293) Հոդ.297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման,» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների,» բառերը.

3) որոշման N 1 հավելվածի 21-38-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ 39-րդ կետով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 16-ի N 275-Ն որոշման



«
 

39.

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.

   
 

1) միաձուլում՝

   

ա. երկու կազմակերպությունները

30 աշխատանքային օր

250.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 15 աշխատանքային օր

80.000

 

2) միացում՝

   

ա. երկու կազմակերպության

20 աշխատանքային օր

170.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 7 աշխատանքային օր

80.000

 

3) բաժանում՝

   

ա. երկու կազմակերպություններ

30 աշխատանքային օր

200.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 15 աշխատանքային օր

80.000

 

4) առանձնացում՝

   

ա. մեկ կազմակերպության

20 աշխատանքային օր

200.000

բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում

ևս 7 աշխատանքային օր

80.000

 

5) վերակազմավորում՝

   

կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում

20 աշխատանքային օր

150.000

 

6) առևտրային կազմակերպությունների ստեղծման

4 աշխատանքային օր

35.000

 

7) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակ-ցությունների, կրոնական կազմակերպությունների, համատիրությունների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) ստեղծման

5 աշխատանքային օր

 60.000

 

8) առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության

4 աշխատանքային օր

30.000

 

9) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) կանոնադրության փոփոխության

5 աշխատանքային օր

20.000

 

10) առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության

4 աշխատանքային օր

30.000

 

11) ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

4 աշխատանքային օր

30.000

 

12) ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

5 աշխատանքային օր

50.000

 

13) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

5 աշխատանքային օր

40.000

 

14) ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման

5 աշխատանքային օր

60.000

 

15) իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության

3 աշխատանքային օր

10.000

 

16) առևտրային կազմակերպությունների կանոնադրության, մասնակիցների և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության

5 աշխատանքային օր

50.000

 

17) ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության

5 աշխատանքային օր

30.000

 

18) իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին

15 աշխատանքային օր

30.000

 

19) իրավաբանական անձանց լուծարման գրանցման

10 աշխատանքային օր

30.000

 

20) համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման)

3 աշխատանքային օր

30.000

 

21) համատիրության կանոնադրության փոփոխության գրանցման (անհրաժեշտության դեպքում նաև շենքերի քանակի փոփոխության)

3 աշխատանքային օր

30.000

 

22) համատիրության կառավարման մարմինների ազատման և (կամ) նշանակման հետ կապված գրանցում կատարելու համար անհրաժեշտ արձանագրությունների կազմման

3 աշխատանքային օր

10.000

»: 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան