Գլխավոր տեղեկություն
Համար
N 267-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2017-21.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 267-Ա

 

«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը և 49-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից նախորդ տարիների գործունեության արդյունքներով կուտակված շահույթի հաշվին 100 տոկոս բաժնետոմսերի դիմաց Հայաստանի Հանրապետությանը վճարել 7320810,0 հազ. դրամ շահութաբաժին՝ վճարումը կատարելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության` 7320810,0 հազ. դրամ բաժնեմասով` 732081 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերով, յուրաքանչյուրը՝ 10 հազ. դրամ անվանական արժեքով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած` «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:

 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գործարքների հետ կապված ծախսերը կկատարվեն «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 17

Երևան