Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 16 մարտի 2017 թվականի N 262-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 697-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 102-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 697-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Միկոյան փողոցի N 35 հասցեում գտնվող՝ 811623000 դրամ գնահատված արժեքով, 11774.75 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 97419816 դրամ կադաստրային արժեքով 2.1534 հեկտար հողամասը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքի Գոռ-Գոչ գյուղի 3-րդ փողոցի N 2 ճամբար հասցեում գտնվող՝ 176755000 դրամ գնահատված արժեքով, 4703.35 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 24300000 դրամ կադաստրային արժեքով 3 հեկտար հողամասը բացառապես հանրակրթական նպատակներով օգտագործելու պայմանով նվիրաբերել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ 375079, քաղ. Երևան, Միկոյան 35):»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել 2016 թվականի հուլիսի 28-ին կնքված N 08-2016 պետական գույքի նվիրաբերության մասին պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի պայմանները կիրառվում են 2016 թվականի հուլիսի 28-ից, և համաձայնագրի՝ նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 2016 թվականի օգոստոսի 1-ին կազմված գույքի հանձնման-ընդունման ակտում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան