Basic information
Number
N 150-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.03.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.339
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.02.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.02.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.02.2004
Effective date
27.03.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 150-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվանմամբ, ըստ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրերի (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գծով), բացվում են գանձապետական հաշիվներ.

բ) սույն որոշման «ա» ենթակետով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրերի համար բացված գանձապետական հաշիվներից ելքագրման միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բանկային հաշիվներին` նրա կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթերի.

գ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պատասխանատու է սույն որոշման համաձայն իրեն փոխանցված միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. փետրվարի 25
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation