Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2016 թվականի

թիվ 4

քաղ. Աստանա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական բարձրագույն

խորհրդի 2016 թվականի մայիսի 31–ի թիվ 4

որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում

 

1. 133–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ ենթակետերով՝

«12) միջոցներ կիրառելու մասին որոշումների նախագծերը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 50–րդ հոդվածին համապատասխան,

13) «Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին» երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումների նախագծերը։»։

2. 142–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ ենթակետերով՝

«21) միջոցներ կիրառելու մասին որոշումների նախագծերը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 50–րդ հոդվածին համապատասխան,

22) «Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին» երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումների նախագծերը։»։

3. Նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝

17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 50–րդ հոդվածին համապատասխան՝ միջոցների կիրառման մասին և դրանց կիրառման կարգի մասին որոշումներ կայացնելը (բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29–ի համաձայնագրի 2.10 և 3.4 հոդվածներով նախատեսված միջոցների կիրառման մասին որոշումների կայացման՝ հաշվի առնելով սույն հավելվածի 171 կետը):».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 171 կետ՝

«171. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանավորվածություններ ձեռք չբերելու կամ Կոլեգիայի կողմից նշված միջոցների կիրառման մասին որոշումներ չկայացնելու դեպքում «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29–ի համաձայնագրի 3.4 հոդվածով նախատեսված միջոցների կիրառման մասին որոշումներ կայացնելը, ինչպես նաև նշված միջոցները երկարաձգելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումներ կայացնելը, եթե դրանց կիրառման մասին որոշումները կայացվել են Խորհրդի կողմից՝ սույն կետին համապատասխան։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 133-րդ և 134-րդ կետեր՝

«133. «Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին» երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումներ կայացնելը, ինչպես նաև նշված միջոցը կիրառելու կարգը հաստատելը։

134. «Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին» երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրին համապատասխան՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության կազմի, անդամ պետությունների կողմից այդ տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնելու կարգի հաստատումը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան