Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.05.2017-27.09.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.04/64(1004) Հոդ.1135
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2013 թվականի N 1087-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

1. Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝

1) հանրապետական գործադիր մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի, նրա տեղակալի կամ պաշտոնատար այլ անձանց` արտասահման գործուղման մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ` գործուղման մեկնելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությունն ստանալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ՝ կցելով հրավերը, դրա թարգմանությունը, միջոցառման օրակարգը և մասնակցության անհրաժեշտության մանրամասն հիմնավորումը.

2) գործուղման մեկնելու թույլտվություն ստանալուց հետո, գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (բացառությամբ գործուղման հետ կապված ծախսերը հրավիրող կողմի միջոցների հաշվին կատարելու դեպքի) կարծիքների հետ միասին:

(1-ին կետը խմբ. 24.06.15 N 527-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացվող` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերում պաշտոնական գործուղումների համար նախատեսել ոչ ավելի, քան 3 օր, հեռավոր երկրների կամ առանձին բացառիկ դեպքերում՝ 5 օր:

3. Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն` համաձայն հավելվածի, որը ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում` բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:

(3-րդ կետը լրաց. 13.04.17 N 367-Ն)

3.1. Հաշվետվությունը սույն որոշման 3-րդ կետով նախատեսված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակելու դեպքում՝ ներկայացնողի կողմից հաշվետվության առաջին էջի վերևի մասի աջ անկյունում նշվում է «Հրապարակման ենթակա չէ» գրառումը:

(3.1-ին կետը լրաց. 13.04.17 N 367-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 16-ի «Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների կամ նրանց տեղակալների արտասահման պաշտոնական գործուղումների մասին» N 245-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 1.

Անունը, ազգանունը

 2.

Զբաղեցրած պաշտոնը

 3.

Գործուղման վայրը և ժամկետները
 4. Հրավիրող կողմը
 5. Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը)

 6.

Քննարկված թեմաները

 7.

Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը

 8.

Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը
 9. Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները

 10.

Գործուղվողը

 11.

Ստորագրությունը, ամսաթիվը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան