Գլխավոր տեղեկություն
Համար
N 329-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 329-Ա

 

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «12. Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի շրջանակներում «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված լաբորատոր սարքավորումները և համակարգերը (այսուհետ՝ գույք)՝ 84,918.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով՝ համաձայն հավելվածի, ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներդրումը «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում և, կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 329-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

Սարքավորումների և համակարգերի անվանումները

Գինը
(հազ. դրամ)

1.

Ջրաչափերի ստուգաչափման ստենդի արդիականացման համար նախատեսված համապատասխան չափման գործիքների և սարքերի հավաքածու

9,864.5

2.

Իոնիզացիոն չափումների լաբորատոր սարքավորումներ

38,828.5

 

 այդ թվում`

 
 

էլեկտրամագնիսական ճառագայթման չափիչ

1,024.8

 

երկտեղանոց ջերմակարգավորիչ

3,348.5

 

հիդրոմխոցային մանոմետր

2,486.7

 

իոնիզացիոն ճառագայթման չափումների լաբորատորիայի վերազինման նպատակով սպեկտրաչափերի հավաքածու

31,968.5

3.

Ռադիոէլեկտրոնային չափիչների հավաքածու

17,950.0

4.

Գազաբաշխիչ աշտարակների (ԱԳԼՃԿ) ստուգաչափման շարժական լաբորատորիա

10,300.0

5.

Համալիր՝ բարձր ջերմաստիճանային ջերմային չափումների համար և ստուգաչափման գազային խառնուրդներ

7,975.0

 

 այդ թվում`

 
 

համալիր՝ բարձր ջերմաստիճանային ջերմային չափումների համար

6,980.0

 

ստուգաչափման գազային խառնուրդներ

995.0

 Ընդամենը

84,918.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան