ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Դ. ԼՈՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.
1. Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ վերապահել գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրերը համակարգողի լիազորությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 16 Երևան ՆՀ-74-Ա |