Basic information
Number
N 271-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.03.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.03.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2018
Effective date
22.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2018 թվականի N 271-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 18-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Այվազյանինը, Անի Օբոսյանինը, Ժորա Սարգսյանինը և Իշխան Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռոբերտ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Սուրեն Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 21
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 21-ի N 271
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-21-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

 ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   

Ռ. Հարությունյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Ի. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

   

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Ս. Մելիք-Իսրայելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Ժ. Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

   

Ա. Օբոսյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության որակի ենթակառուցվածքների բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation