Գլխավոր տեղեկություն
Համար
N 1606-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2017-25.04.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1606-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 23.02.17 N 178-Ն)

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

 

1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ՝ պարտատոմս) թողարկման պայմանները:

2. Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից (այսուհետ՝ թողարկող)` Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ամբողջ ունեցվածքով:

3. Սույն պայմանների համաձայն թողարկված և շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի թողարկման պայմաններում, պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգում չեն կարող նախատեսվել փոփոխություններ:

4. Թողարկողը պարտատոմսերը վաճառում է միայն ֆիզիկական անձանց:

5. Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով, որը հիմք է պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում (հետագայում՝ ազատ վաճառք) իրականացնելու համար: Նշված հրամանով սահմանված թողարկման չափանիշները նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ (այսուհետ՝ բանկ): Թողարկողն ազատ վաճառքի անցկացման առաջին օրվանից (թողարկման օրվանից) ոչ ուշ, քան յոթ օր առաջ բանկ է փոխանցում պարտատոմսերի թողարկման մասին հրամանը:

6. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ հավաստագրով` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է թողարկողի մոտ, իսկ մյուսը` բանկում՝ համաձայն ձևի: Բանկը, հաստատելով գլոբալ հավաստագիրը, արտահայտում է իր համաձայնությունը թողարկման չափանիշների հետ: Բանկն իրավունք չունի հրաժարվելու շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի մարումն սպասարկելուց, եթե ստորագրել է գլոբալ հավաստագիրը:

7. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է գանձապետական պահառուի կողմից կազմակերպվող ազատ վաճառքի միջոցով:

8. Թողարկողը պարտավոր է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել իր կողմից թողարկված պարտատոմսերի մարումն ու արժեկտրոնային եկամուտների վճարումը, ինչպես նաև ապահովել պարտատոմսերի հետգնումը:

9. Թողարկողն իրավասու է հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը: Պարտատոմսերի հետգնման օրը (օրերը) սահմանվում է (են) արժեկտրոնների վճարման օրերին: Հետգնումը կատարվում է արժեկտրոնի վճարումից հետո:

10. Թողարկողը պարտատոմսերի թողարկման մասին հրամանում ամրագրում է թողարկման օրը, հերթական համարը, թողարկման ծավալը, ժամկետայնությունը, հետգնման օրը (օրերը), մարման օրը, արժեկտրոնների վճարման օրերը, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը, պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը (քայլը), պարտատոմսերի ազատ վաճառքի ժամկետը:

11. Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով:

12. Արժեկտրոններով եկամուտը վճարվում է եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ: Արժեկտրոններով եկամուտը վճարվում է պարտատոմսերի թողարկման օրվանից յուրաքանչյուր երրորդ ամսվա (վեցերորդ ամսվա կամ հաջորդ տարվա) համապատասխան օրը:

13. Պարտատոմսերը թողարկվում են 3 ամսվանից մինչև 25 տարի մարման ժամկետով:

14. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) անվանական արժեթղթեր են:

15. Պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն:

16. Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում) համապատասխան գրառումներ կատարելու միջոցով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը գանձապետական պահառուի մոտ սեփականատիրոջ անվամբ բացված դեպո հաշվին մուտքագրելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը տրվում է քաղվածք դեպո հաշվից: Պարտատոմսերի սեփականատիրոջն, ըստ պահանջի տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին:

17. Պարտատոմսերի սեփականատերը կարող է իր պարտատոմսերը փոխանցել գանձապետական պահառուի այլ սպասարկման կետում բացված իր դեպո հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 Ձև

Օրինակ N ___

Գ Լ Ո Բ Ա Լ  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր  N___

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի N ____ թողարկման ամբողջ ծավալի համար: Պարտատոմսերը թողարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել են թողարկման հետևյալ հիմնական չափանիշները`

պետական գրանցման համարը` ___________________ ,

թողարկման ծավալը՝ _______________ դրամ,

պարտատոմսերի ազատ վաճառքի ժամկետը՝ ____ ______  200 թ.

________________  200 թ. ներառյալ,

պարտատոմսերի հետգնման օրը (օրերը)` ____ _________ 200 թ.,

_____ ________ 200 թ.,

պարտատոմսերի մարման օրը՝ _____ ____  ___________ 200 թ.,

արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` _____ տոկոս։

 

Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգի համաձայն:

 

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է երկու բնօրինակից՝ յուրաքանչյուր կողմին` մեկական օրինակ:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

_________________

________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

___________________ 200 թ.

 

քաղ. Երևան

 

Թողարկման չափանիշները համաձայնեցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________

________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_________ ____________ 200 թ.

 

քաղ. Երևան

 

Արժեկտրոնների վճարումները կատարվել են _____ __________________ 200 թ:

 

Մարումը կատարվել է _____ __________________ 200 թ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

____  ___________________

______________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

___  _______________  200  թ.

___  _______________  200  թ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1606-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ՝ պարտատոմս) տեղաբաշխման և մարման սպասարկման կանոնները:

 

II. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայի մասնակիցներն են թողարկողը և ներդրողները:

3. Սույն կարգով պարտատոմսերի շուկայի պահառուական գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներն են կենտրոնական պահառուն (այսուհետ՝ պահառու) և ենթապահառուն:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

թողարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և պարտավորություն է կրում պարտատոմսերի սեփականատերերի առջև պարտատոմսերով ամրագրված իրավունքների իրականացման ժամանակ.

բանկ՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկողի ֆինանսական գործակալն է: Պարտատոմսերով գործարքների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը, համապատասխան գործարքների վերջնահաշվարկը, վերահսկում է ենթապահառուին.

ներդրող՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ, որը համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր: Այդ իրավունքի իրականացման համար ներդրողը պարտավոր է գանձապետական պահառուի հետ կնքել պայմանագիր, որը սահմանում է գանձապետական պահառուի կողմից ներդրողի պարտատոմսերի պահառության կարգը, ներդրողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման և տնօրինման կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքները և պարտավորությունները.

գանձապետական պահառու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ.

պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի մարման սպասարկման պարտավորությունները կրող և պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող ու հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը.

ենթապահառու՝ պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում, ըստ առանձին ներդրողների, հաշվառվում են նրանց սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի գործառույթներն իրականացնում է գանձապետական պահառուն.

արժեկտրոն` թողարկողի կողմից պարտատոմսի սեփականատիրոջը, մինչև մարման օրը ներառյալ, նախապես սահմանված որոշակի պարբերականությամբ և տոկոսադրույքով պարտատոմսի անվանական արժեքի դիմաց տոկոսագումարի վճարումն է.

թողարկողի դրամական հաշիվ` թողարկողի գանձապետական միասնական հաշիվն է բանկում.

պատշաճ դեպո հաշվառում` պահառուական գործունեություն իրականացնող անձի կողմից սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան դեպո հաշվառման իրականացում.

դեպո հաշիվ՝ պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի (ենթապահառուի) գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով.

գանձապետական պահառուի դրամական հաշիվ` բանկում գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշիվն է, որի միջոցով իրականացվում են դրամական հաշվարկները գանձապետական պահառուի կողմից պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ.

պարտատոմսերի անվանական արժեք՝ ձեռք բերված պարտատոմսերի ծավալը:

 

III. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Թողարկողն իրավունք ունի թողարկելու պարտատոմսեր` միայն սույն կարգի և պարտատոմսերի թողարկման պայմանների համաձայն:

6. Թողարկողը հաշվարկում է պարտատոմսերի թողարկման հերթական համարները (N 1 ձև), որոնք նշվում են պարտատոմսերի թողարկման մասին հրամանում և գլոբալ հավաստագրում:

7. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը` սույն կարգով նախատեսված եղանակով:

8. Թողարկողը պարտավոր է, բանկի հետ խորհրդակցելով, կազմել պարտատոմսերի թողարկման եռամսյակային ծրագիր:

9. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի ազատ վաճառքի անցկացման առաջին օրվանից առնվազն յոթ օր առաջ բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագիրը:

10. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարման, մարման և հետգնման համար հատկացված բյուջետային միջոցների վճարման հանձնարարականը բանկ ներկայացնել պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարման, մարման և հետգնման ամսաթվից մեկ բանկային օր առաջ:

11. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարման, մարման և հետգնման օրը, մինչև ժամը 1230-ը ապահովել արժեկտրոնային եկամուտների վճարման, մարման և հետգնման համար բավարար միջոցների առկայությունը բանկում` իր դրամական հաշվում:

 

IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Բանկը պարտատոմսերի մարման սպասարկման գործակալն է:

13. Բանկն աշխատանքային օրվա ընթացքում գործառնություններ կատարելու դեպքում գանձապետական պահառուին և (կամ) թողարկողին տրամադրում է քաղվածք կատարված դրամական շարժերի վերաբերյալ և դեպո հաշվից քաղվածք պարտատոմսերի շարժերի վերաբերյալ:

14. Բանկը պարտավոր է սույն կարգով սահմանված դեպո և վճարման հանձնարարականների հիման վրա իրականացնել դեպո և դրամական հաշվարկները թողարկողի և գանձապետական պահառուի միջև:

15. Բանկը պարտավոր է արժեկտրոնային եկամտի, հետ գնվող և մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղել բյուջետային միջոցները, որոնք թողարկողի կողմից հատկացվել են համապատասխան վճարման հանձնարարականով:

16. Մարման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո բանկը պարտավոր է թողարկողին ներկայացնել մարված թողարկման գլոբալ հավաստագիրը:

 

V. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործառնությունների արարողակարգերը սահմանվում են սույն կարգով ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի N 839-Ն հրամանով` հաստատված` գանձապետական պահառուի գործունեության կարգով: Գանձապետական պահառուն պարտատոմսերի տեղաբաշխման, մարման և հետգնման սպասարկման գործակալ է: Գանձապետական պահառուն թողարկողի անունից, պարտատոմսերի թողարկման հրամանի հիման վրա, գանձապետական պահառուի սպասարկման կետերի միջոցով կազմակերպում և իրականացնում է պարտատոմսերի ազատ վաճառքը, ինչպես նաև ներդրողներին պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը, մարումը և հետգնումը:

18. Գանձապետական պահառուն ազատ վաճառված պարտատոմսերի վերաբերյալ օրական տեղեկատվություն է ներկայացնում թողարկողին` ոչ ուշ, քան տվյալ պարտատոմսերի ազատ վաճառքին հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում (N 2 ձև): Գանձապետական պահառուն հետգնմանը նախորդող աշխատանքային օրը թողարկողին ներկայացնում է տեղեկատվություն հետ գնվող պարտատոմսերի մասին (N 3 ձև):

19. Գանձապետական պահառուն պարտավոր է թողարկման օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հերթական թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման մասին տեղեկատվությունը (N 4 ձև), հետգնման օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ հրապարակել հետգնման կազմակերպման մասին տեղեկատվությունը:

20. Գանձապետական պահառուն իրավասու է բանկին տալու կարգադրություն` իր կողմից տեղաբաշխված պարտատոմսերի համապատասխան ծավալը թողարկողի դեպո հաշվից գանձապետական պահառուի` բանկում վարվող դեպո հաշվին փոխանցելու մասին:

21. Գանձապետական պահառուն, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգով իր մոտ եղած դեպո հաշիվների պատշաճ հաշվառման, բանկի` որպես պահառուի կողմից ենթապահառուի գործունեությանը ներկայացվող այլ պահանջների պատշաճ կատարման համար:

 

VI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

22. Պահառության գործունեության օբյեկտ են պարտատոմսերը: Պարտատոմսերի պահառության գործունեությունը պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցման գործունեությունն է:

23. Պարտատոմսերով հավաստված իրավունքներն ամրագրվում ու սահմանափակվում են երկմակարդակ պահառուական համակարգով՝ պահառուի և ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ գրառումների կատարման միջոցով:

24. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուի գործառույթները՝ գանձապետական պահառուն:

25. Պահառուն իր իրավական ակտերով սահմանում է պարտատոմսերի պահառության գործունեության կարգը, պահանջները և պայմանները, դեպո հաշվառման կարգը, պահառուի և ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվների տեսակները, դեպո հաշվեհամարների ծածկագրավորման կարգը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերին ներկայացվող պահանջները և պարտադիր վավերապայմանները: Պահառուի կողմից սահմանված նորմերը ենթապահառուի համար կրում են պարտադիր բնույթ:

 

VII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԸ

 

26. Պարտատոմսերը տեղաբաշխվում են ազատ վաճառքի ձևով, որը կազմակերպում է թողարկողը` գանձապետական պահառուի միջոցով:

27. Պարտատոմսերն ազատ վաճառքի առաջին օրը վաճառվում են անվանական արժեքով: Սկսած երկրորդ օրվանից` պարտատոմսերի գնման գինը հաշվարկվում է հետևյալ ձևով՝

ԳԳ=ԱԱ+ԱԳxօր/ԱՕ,

որտեղ`

ԳԳ-ն պարտատոմսի գնման գինն է,

ԱԱ-ն պարտատոմսի անվանական արժեքն է,

ԱԳ-ն պարտատոմսի արժեկտրոնի գումարն է (հաշվարկվում է սույն կարգի 41-րդ կետի համաձայն),

օր-ը պարտատոմսի թողարկման օրվանից (եթե առաջին արժեկտրոնը դեռևս չի վճարվել) կամ նախորդ արժեկտրոնի վճարման օրվանից անցած օրերի թիվն է,

ԱՕ-ն ընթացիկ արժեկտրոնի օրերի թիվն է:

28. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի N 839-Ն հրամանով հաստատված` գանձապետական պահառուի գործունեության կարգի համաձայն գանձապետական պահառուի և ներդրողների միջև կնքված գանձապետական պահառուի կողմից ներդրողների սպասարկման պահառության պայմանագրերի հիման վրա բացվում է դեպո հաշիվ, և ընդունվում են պարտատոմսերի ձեռքբերման հայտեր: Պարտատոմսերի ազատ վաճառքի յուրաքանչյուր օրվա համար հայտերը ներդրողներից ընդունվում են մինչև նախորդ աշխատանքային օրը, ժամը 1600-ն: Ներդրողների հայտերն ընդունվում են, եթե միաժամանակ ապահովված է համապատասխան դրամական միջոցների վճարումը:

29. Գանձապետական պահառուն պետք է ապահովի վաճառված պարտատոմսերից ստացված գումարների առկայությունը բանկում վարվող իր դրամական հաշվում` ոչ ուշ, քան ազատ վաճառքի յուրաքանչյուր օրվա ժամը 1530-ը: Գանձապետական պահառուն պարտատոմսերի ազատ վաճառքի օրվա մինչև ժամը 1600-ն բանկ է ներկայացնում`

ա) վճարման հանձնարարական` տվյալ ազատ վաճառքի օրվա համար վաճառված պարտատոմսերի դիմաց ստացված դրամական միջոցները գանձապետական պահառուի դրամական հաշվից թողարկողի դրամական հաշվին փոխանցելու վերաբերյալ, որը բանկը պարտավոր է կատարել նույն օրը (գանձապետական պահառուի դրամական հաշվում բավարար միջոցների առկայության դեպքում).

բ) պարտատոմսերի փոխանցման դեպո հանձնարարական (N 5 ձև)` տվյալ ազատ վաճառքի օրվա համար վաճառված պարտատոմսերի համապատասխան ծավալը թողարկողի` տեղաբաշխման ենթակա դեպո հաշվից գանձապետական պահառուի դեպո հաշվին փոխանցելու վերաբերյալ, որը բանկը պարտավոր է կատարել նույն օրը:

Դեպո և վճարման հանձնարարականները ներկայացվում են երեք օրինակից: Թողարկողը և գանձապետական պահառուն բանկից ստանում են դեպո և դրամական հաշիվների քաղվածքներ:

30. Եթե պարտատոմսերի ազատ վաճառքի ժամանակահատվածում ոչ մի պարտատոմս չի վաճառվել, ապա թողարկողի գրավոր պահանջի հիման վրա բանկը հաշվառումից հանում է պարտատոմսերի գլոբալ հավաստագիրը և երեք աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում թողարկողին:

 

VIII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Թողարկողը կարող է հետ գնել իր կողմից թողարկված պարտատոմսերը: Թողարկողի կողմից հետ գնված պարտատոմսերը հաշվառվում են թողարկողի համապատասխան հաշվում:

32. Պարտատոմսերի հետգնման օրերն ամրագրվում են պարտատոմսերի թողարկման մասին հրամանում:

33. Ներդրողներից պարտատոմսերի հետգնումը կատարվում է գանձապետական պահառուի միջոցով ձեռք բերված պարտատոմսերի հետգնման հայտերի (N 6 ձև) հիման վրա, որոնք սպասարկման կետ են ներկայացվում ոչ ուշ, քան պարտատոմսերի հետգնման օրվա նախորդ աշխատանքային օրը` մինչև ժամը 1500-ն:

34. Պարտատոմսերի հետգնումը կատարվում է անվանական արժեքով: Հետգնման առարկա կարող են լինել միայն առանց որևէ սահմանափակումների (ազատ) պարտատոմսերը:

35. Թողարկողը պարտավոր է հետ գնել պարտատոմսերի այն ծավալը, որն առաջարկում են վաճառել հետգնման մասնակիցները: Թողարկողը պարտատոմսերի հետգնման օրը պետք է իր հաշվում ունենա ներդրողների կողմից ներկայացված հետգնման հայտերի ծավալին համարժեք դրամական միջոցներ:

36. Պարտատոմսերի հետգնման օրը` տվյալ պարտատոմսի արժեկտրոնային եկամտի վճարման հետ կապված գործառնություններն ավարտելուց հետո բանկը`

ա) թողարկողի հանձնարարականի հիման վրա հետ գնվող պարտատոմսերի գումարը թողարկողի դրամական հաշվից փոխանցում է գանձապետական պահառուի դրամական հաշվին.

բ) գանձապետական պահառուի կողմից ներկայացված պարտատոմսերի փոխանցման դեպո հանձնարարականի (N 5 ձև) հիման վրա դրանում նշված ծավալի չափով պարտատոմսերը գանձապետական պահառուի դեպո հաշվից փոխանցում է թողարկողի հետ գնված պարտատոմսերի դեպո հաշվին.

գ) գանձապետական պահառուի վճարման հանձնարարականի հիման վրա գանձապետական պահառուի դրամական հաշվից դրամական միջոցները փոխանցում է առևտրային բանկերում գտնվող գանձապետական պահառուի սպասարկման կետերի համապատասխան բանկային հաշիվներին:

Գանձապետական պահառուն պարտավոր է հանձնարարականները բանկ ներկայացնել մինչև ժամը 1600-ն:

 

IX. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Ներդրողը պարտատոմսերը կարող է փոխանցել գանձապետական պահառուի այլ սպասարկման կետում նախօրոք բացված իր դեպո հաշվին:

38. Պարտատոմսերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի N 839-Ն հրամանով հաստատված գանձապետական պահառուի գործունեության կարգի համաձայն:

 

X. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

39. Պարտատոմսերից ստացված եկամուտները վճարվում են արժեկտրոնների միջոցով:

40. Յուրաքանչյուր արժեկտրոնով եկամտի վճարումն իրականացվում է պարտատոմսերի թողարկմանը հաջորդող յուրաքանչյուր երրորդ, վեցերորդ կամ տասներկուերորդ ամսվա համապատասխան օրը (մինչև ժամը 1230-ը)՝ մինչև մարման ժամկետը լրանալը:

41. Արժեկտրոնի գումարի հաշվարկման համար որպես հիմք է ընդունվում հետևյալ բանաձևը՝

ԱԳ = ԱԱ x Տ / (100 x k),

որտեղ`

ԱԳ-ն արժեկտրոնի գումարն է,

ԱԱ-ն պարտատոմսի անվանական արժեքն է,

Տ-ն արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունն է,

k-ն մեկ տարում վճարվող արժեկտրոնների թիվն է (արժեկտրոնների եռամսյակային վճարման դեպքում k=4, կիսամյակային վճարման դեպքում k=2, տարեկանի դեպքում k=1):

42. Պարտատոմսերը համարվում են մարված, եթե վճարվել են բոլոր արժեկտրոնային եկամուտները և պարտատոմսերի անվանական արժեքը:

43. Պարտատոմսերը մարվում են թողարկողի կողմից սահմանած մարման օրը` մինչև ժամը 1230-ը:

44. Բանկը պարտատոմսերի մարման օրը գանձապետական պահառուի դեպո հանձնարարականի հիման վրա մարվող պարտատոմսերի ամբողջ ծավալը փոխանցում է թողարկողի մարված պարտատոմսերի դեպո հաշվին, իսկ մարված պարտատոմսերի դիմաց վճարվող դրամական միջոցները թողարկողի վճարման հանձնարարականի հիման վրա փոխանցում է թողարկողի դրամական հաշվից գանձապետական պահառուի դրամական հաշվին:

45. Բանկը, թողարկողի հանձնարարականի հիման վրա, պարտատոմսերի արժեկտրոնով եկամտի վճարման չափով գումարը թողարկողի դրամական հաշվից փոխանցում է գանձապետական պահառուի դրամական հաշվին:

46. Սույն կարգով սահմանված ժամկետում մարված թողարկման գլոբալ հավաստագիրը թողարկողին փոխանցելիս պահառուն դուրս է գրում մարված պարտատոմսերի ամբողջ ծավալը:

47. Սույն կարգի 45-րդ և 46-րդ կետերով սահմանված գործառնությունների կատարումից հետո բանկը գանձապետական պահառուի վճարման հանձնարարականի հիման վրա գանձապետական պահառուի դրամական հաշվից մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի դրամական միջոցները փոխանցում է առևտրային բանկերում գտնվող գանձապետական պահառուի սպասարկման կետերի համապատասխան բանկային հաշիվներին:

48. Ներդրողներին մարման գումարները վճարվում են համաձայն սույն կարգի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի N 839-Ն հրամանով հաստատված գանձապետական պահառուի գործունեության կարգի:

49. Եթե պարտատոմսերի արժեկտրոնով եկամտի, մարված և հետ գնված պարտատոմսերի գումարների վճարման օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչ աշխատանքային օր է, ապա պարտատոմսերի արժեկտրոնով եկամտի վճարումը, մարումը և հետգնումը կատարվում են առաջիկա աշխատանքային օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

 

1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը հատկացվում է պետական գրանցման համար:

2. Պետական գրանցման համարը կազմված է տասներկու մասնիկից՝

 

X1 X2-X3X4X5X6X7X8X9X10X11- X12:

 

3. Առաջին երկու մասնիկները՝ X1X2, ցույց են տալիս երկրի ծածկագիրը՝ Հայաստանի Հանրապետություն (AM):

4. Երրորդ մասնիկը՝ X3, ցույց է տալիս տվյալ պարտատոմսը թողարկողին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն (G):

5. Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասնիկները՝ X4X5X6, ցույց են տալիս պարտատոմսերի տեսակը` պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր (S), և պարտատոմսերի ժամկետայնությունը՝ եռամսյակներով:

6. X7X8X9X10X11  մասնիկները ցույց են տալիս տվյալ պարտատոմսի մարման ժամկետը (X7X8 օր/X9ամիս/X10X11 տարի): Ամիսները նշվում են անգլերեն այբուբենի տառերով՝ համաձայն հետևյալ աղյուսակի.

 

1 հունվար

4 ապրիլ

7 հուլիս

A հոկտեմբեր

2 փետրվար

5 մայիս

8 օգոստոս

B նոյեմբեր

3 մարտ

6 հունիս

9 սեպտեմբեր

C դեկտեմբեր

 

7. Վերջին մասնիկը՝ X12, ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է հետևյալ չորս հաջորդական քայլերով`

ա) արժեթղթերի ծածկագրում տառային նիշերը փոխարինվում են համապատասխան թվերով՝ հետևյալ կարգով.

 

0=0

6=6

C=12

I=18

O=24

U=30

1=1

7=7

D=13

J=19

P=25

V=31

2=2

8=8

E=14

K=20

Q=26

W=32

3=3

9=9

F=15

L=21

R=27

X=33

4=4

A=10

G=16

M=22

S=28

Y=34

5=5

B=11

H=17

N=23

T=29

Z=35

 

բ) ստացված շարքի յուրաքանչյուր թիվը բազմապատկվում է համապատասխան գործակցով: Շարքի կենտ դիրքերում գտնվող թվերի համար գործակիցը 2 է, զույգ դիրքերի դեպքում՝ 1: Շարքում դիրքերի հաշվառումը կատարվում է աջից ձախ.

գ) նախորդ քայլում ստացված շարքի բոլոր թվերը գումարվում են.

դ) եթե հանրագումարի արդյունքում ստացված թիվը վերջանում է 0-ով, ապա ստուգիչ թիվը 0 է: Այլապես, ստուգիչ թիվը հաշվարկվում է` երրորդ փուլում ստացված թիվը հանելով այդ թվից մեծ, սակայն 10-ի նվազագույն բազմապատիկը հանդիսացող թվից:

 

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 200  Թ._______________ _____ -ԻՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Թողարկման համարը

Ծավալը

Գինը

 

 

 

 

 

 

Գանձապետական պահառու

_______________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

200 Թ._____________ _____ -ԻՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ  ՀԵՏ ԳՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ  (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Թողարկման համարը

Ծավալը

 

 

 

 

Գանձապետական պահառու

_______________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ձև N 4

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույնով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 200 թ. __________________ _____ -ից տեղի կունենա Հայաստանի Հանրապետության _______ թողարկման պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի ազատ վաճառք`

թողարկման ծավալը՝ ________________ դրամ,

պարտատոմսերի ժամկետայնությունը` __________________________________ ,

պարտատոմսերի ազատ վաճառքի ժամկետը՝ ____ ____ 200  թ. - ___ ______200  թ. ներառյալ,

պարտատոմսերի հետգնման օրը (օրերը)` ____ ______ 200  թ., ___ ______ 200  թ.,

պարտատոմսերի մարման օրը՝ _____ _________________ 200  թ.,

արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` _____ տոկոս,

արժեկտրոնների վճարման պարբերականությունը` ________________________ ,

պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն ծավալը` ______________________ :

Այն ֆիզիկական անձինք, ովքեր սույն թողարկման պայմանների համաձայն իրավունք և ցանկություն ունեն ձեռք բերելու սույն թողարկման պարտատոմսերը, կարող են այցելել գանձապետական պահառուի սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում`

գանձապետական պահառուի սպասարկման կետերի հասցեները:

 

Ձև N 5

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԴԵՊՈ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N _____

____________________________

 ___________________  200  թ.

(ներկայացնող Ենթապահառուի (ՀՀ բանկի)  անվանումը)

(ներկայացնելու ամսաթիվը)



Արժեթղթերի թողարկման համարը

                       
Արժեթղթերի ծավալը

                           

 

թվերով
բառերով


Արժեթղթեր առաքող
                       

 

Դ-տ դեպո
հաշիվ

Առաքողի անվանումը

Արժեթղթեր ստացող

Կ-տ դեպո հաշիվ
               


Ստացողի  անվանումը

Վճարման նպատակը (գործարքի
կատարման  հիմքը)

_______________________________
_______________________________
_______________________________

Կատարման ամսաթիվը
   

/

   

/

       

Գանձապետական պահառուի
կնիքը և ստորագրությունը

__________________
(Ա կարգի ստորագրություն)
__________________
(Բ կարգի ստորագրություն)

Կ.Տ.

 

ՀՀ կենտրոնական բանկի նշումները հանձնարարականի ընդունման վերաբերյալ

 

 

____________________ ___ 200 թ.
(ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունման ամսաթիվը)

________________________
(իրավասու անձի ստորագրությունը)

Ձև N 6


Հ Ա Յ Տ _________

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ

Սույնով հայտնում եմ, որ ես` ___________________________________________,

(անունը, ազգանունը)

դեպո հաշիվ` _____ , պատրաստակամություն եմ հայտնում _____ _________ 200  թ.

(օրը, ամիսը, տարեթիվը)


պարտատոմսերի հետգնման ժամանակ հետ վաճառել _____________ թողարկման`

(պետական գրանցման
համարը)


_______________________________ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր:

(գումարը` թվերով և բառերով)


Խնդրում եմ ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնել՝

 
 

կանխիկ եղանակով
անկանխիկ եղանակով

____________________ ____________________

(բանկի անվանումը)

(ռեկվիզիտները)


_______________________________

_______________________

(ներդրողի (լիազորված անձի) անունը, ազգանունը,
անձնագրի համարը)

(ստորագրությունը)



_____ __________________ 200 թ.

Կ.Տ.



Գանձապետական պահառուի N  ______ սպասարկման կետ

Հանձնարարականն ընդունել է՝

___________________________

_____________

(գանձապետական պահառուի սպասարկման
կետի լիազոր անձի անունը, ազգանունը)

(ստորագրությունը)




_____ __________________ 200  թ.

Կ. Տ.