Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2017 թվականի N 332-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 211-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 211-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

ապրիլի 5-ի N 332-Ա

որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2010 թ.

մարտի 30-ի N 211-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ արդարադատության նախարար

 

ՀՀ ֆինանսների նախարար

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ մշակույթի նախարար

 

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության պետ

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության պետ (համաձայնությամբ)

 

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան