Գլխավոր տեղեկություն
Համար
N 527-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2017 թվականի N 527-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին և հայ-իտալական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի հունիսի 6-8-ը Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Էդվարդ Նալբանդյանինը, Կարեն Նազարյանինը, Գագիկ Ղալաչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Հարությունյանինը, Արև Սամուելյանինը, Արման Խաչատրյանինը, Վահագն Լալայանինը և Տիգրան Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ծովինար Համբարձումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 2-ի N 527-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-8-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Է. Նալբանդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար (միջկառավարական
 հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

   

Կ. Նազարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)

   

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
(06.06.2017թ. – 09.06.2017թ.)

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

   

Գ. Ղալաչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

   

Ծ. Համբարձումյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (05.06.2017թ. – 08.06.2017թ.)

   

Վ. Լալայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ

   

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան