ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 317-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետը «Գյուղատնտեսության ոլորտին» բառերից հետո լրացնել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերով.
2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշման 1-ին կետով» բառերը փոխարինել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի իրականացման նպատակով» բառերով.
3) N 3 հավելվածում`
ա. 3-րդ կետից հանել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերը,
բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետը «պահից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,
գ. 11-րդ կետը «հանրագումարային» բառից առաջ լրացնել «Մեկ տարվա կտրվածքով» բառերով,
դ. 13-րդ կետում «եզրակացություն է տալիս» բառերը փոխարինել «դիմում է» բառով:
2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան՝ 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, 2015 թվականի մարտի 15-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը և 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար:
(2-րդ կետը փոփ. 06.09.12 N 1143-Ն, խմբ. 04.04.13 N 323-Ն, 03.04.14 N 349-Ն, 19.02.15 N 146-Ն, 03.03.16 N 187-Ն, 30.03.17 N 316-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.03.2017, N 316-Ն | 06.04.2017, N 317-Ն | |
03.03.2016, N 187-Ն | 10.03.2016, N 317-Ն | |
19.02.2015, N 146-Ն | 05.03.2015, N 317-Ն | |
03.04.2014, N 349-Ն | 17.04.2014, N 317-Ն | |
04.04.2013, N 323-Ն | 18.04.2013, N 317-Ն | |
06.09.2012, N 1143-Ն | 27.09.2012, N 317-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|