ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2017 թվականի N 314-Ն
«ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Տերյան 91, Իսահակյան 28 և Գ. Քոչարի 4 հասցեներում գտնվող շենքերի բակում տեղադրված «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց՝ Մոսկովյան ճեմուղու տարածք:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) «1.6 Կենտրոն թաղ» բաժնի «67.1» պետական ցուցչի «7-րդ» սյունակը լրացնել «Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց՝ Մոսկովյան ճեմուղու տարածք» բառերով.
2) «9-րդ» սյունակը լրացնել «2017 թ. տեղափոխվել է Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց՝ Մոսկովյան ճեմուղու տարածք» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 3 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|