ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2018 թվականի N 258-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մարտի 15-ի N 258 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ա. Խաչատուրյան |
- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ) |
|
Տ. Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ |
|
Դ. Անանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
|
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Է. Գյուլազյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
|
Զ. Զեյթունցյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ |
|
Ա. Ա. Ավակյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
Ա. Ակոպովա |
- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների խմբի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|