Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական համայնք մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի

թիվ 25

քաղ. Աստանա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱԿՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Գ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ՈՒՂԵՐՁՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան` ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 20.. թվականի

թիվ 25

քաղ. Աստանա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱԿՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Գ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ՈՒՂԵՐՁՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան` ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկությունները`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին համապատասխան՝ ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի շրջանակներում փաստաթղթերի մշակման աշխատանքը.

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զեկուցել նշված աշխատանքային ծրագրի և գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: