Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.05/20(1295) Հոդ.364
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2017 թվականի N 301-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:

2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցներից՝

1) 46,333.3 հազ. դրամ (այդ թվում` 12,015.9 հազ. դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց՝ սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման, 34,317.4 հազ. դրամ սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և գույքի ձեռքբերման նպատակով, դրամաշնորհի հատկացման պայմանագրով, տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) 114,086.4 հազ. դրամ «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքների ձեռքբերման նպատակով, նվիրատվության ձևով, պայմանագրի հիման վրա, տրամադրել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին.

3) 133,100.8 հազ. դրամ (ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացման համար նախատեսվող միջոցառումների համար) դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցների հաշվին «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է «Այ Բի Էմ Արևելյան Եվրոպա և Ասիա» ընկերությունից` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հաստատած գնումների կատարման կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 23-ի N 301-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան