Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի

թիվ 24

քաղ. Աստանա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.24 ենթակետով.

«7.1.24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները։

Նշված արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով, որը տրվել է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։»։

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման կարգի 15-րդ կետում «7.1.23» թվերը փոխարինել «7.1.24» թվերով:

3. Հաստատել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների՝ կից ներկայացվող ցանկը։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի ապրիլի 6-ի
թիվ 24 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան