Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 մարտի 2017 թվականի N 204-Ա

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-215-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 204-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

N N
ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը

Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մաս

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի
10-ի N 13-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի
23-ի N 175-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաս

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թվականի ապրիլի 3-րդ
տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մաս

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի
23-ի N 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2017 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան