Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2017 թվականի N 296-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 24-ի N 296-Ա

որոշման

 

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Դ. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Լ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Ջավադյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Բաղդասարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Մնացականյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

Ա. Բերբերյան

- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ

Բ. Բեգլարյան

- «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Ավանեսյան

- «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գլխավոր տնտեսագետ (համաձայնությամբ)

Տ. Կոստանյան

- Եվրասիական զարգացման բանկի ավագ մենեջեր (համաձայնությամբ)

Կ. Ճշմարիտյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալեքսանյան

 - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան