Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2017-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.26/26(1301) Հոդ.297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2017 թվականի N 275-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման,» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների,» բառերը.
3) որոշման N 1 հավելվածի 21-38-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ 39-րդ կետով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 23
Երևան |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 16-ի N 275-Ն որոշման |
« |
39. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. |
|
|
|
1) միաձուլում՝ |
|
|
ա. երկու կազմակերպությունները |
30 աշխատանքային օր |
250.000 |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 |
|
2) միացում՝ |
|
|
ա. երկու կազմակերպության |
20 աշխատանքային օր |
170.000 |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 7 աշխատանքային օր |
80.000 |
|
3) բաժանում՝ |
|
|
ա. երկու կազմակերպություններ |
30 աշխատանքային օր |
200.000 |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 |
|
4) առանձնացում՝ |
|
|
ա. մեկ կազմակերպության |
20 աշխատանքային օր |
200.000 |
բ. յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 7 աշխատանքային օր |
80.000 |
|
5) վերակազմավորում՝ |
|
|
կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում |
20 աշխատանքային օր |
150.000 |
|
6) առևտրային կազմակերպությունների ստեղծման |
4 աշխատանքային օր |
35.000 |
|
7) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակ-ցությունների, կրոնական կազմակերպությունների, համատիրությունների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) ստեղծման |
5 աշխատանքային օր |
60.000 |
|
8) առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության |
4 աշխատանքային օր |
30.000 |
|
9) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) կանոնադրության փոփոխության |
5 աշխատանքային օր |
20.000 |
|
10) առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության |
4 աշխատանքային օր |
30.000 |
|
11) ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
4 աշխատանքային օր |
30.000 |
|
12) ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
5 աշխատանքային օր |
50.000 |
|
13) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
5 աշխատանքային օր |
40.000 |
|
14) ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման |
5 աշխատանքային օր |
60.000 |
|
15) իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության |
3 աշխատանքային օր |
10.000 |
|
16) առևտրային կազմակերպությունների կանոնադրության, մասնակիցների և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության |
5 աշխատանքային օր |
50.000 |
|
17) ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության (բացառությամբ կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների և համատիրությունների) և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության |
5 աշխատանքային օր |
30.000 |
|
18) իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին |
15 աշխատանքային օր |
30.000 |
|
19) իրավաբանական անձանց լուծարման գրանցման |
10 աշխատանքային օր |
30.000 |
|
20) համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) |
3 աշխատանքային օր |
30.000 |
|
21) համատիրության կանոնադրության փոփոխության գրանցման (անհրաժեշտության դեպքում նաև շենքերի քանակի փոփոխության) |
3 աշխատանքային օր |
30.000 |
|
22) համատիրության կառավարման մարմինների ազատման և (կամ) նշանակման հետ կապված գրանցում կատարելու համար անհրաժեշտ արձանագրությունների կազմման |
3 աշխատանքային օր |
10.000 | |
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |