Գլխավոր տեղեկություն
Համար
N 697-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 697-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 805-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Միկոյան փողոցի N 35 հասցեում գտնվող՝ 811623000 դրամ գնահատված արժեքով, 11774.75 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 97419816 դրամ կադաստրային արժեքով 2.1534 հեկտար հողամասը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքի Գոռ-Գոչ գյուղի 3-րդ փողոցի N 2 ճամբար հասցեում գտնվող՝ 176755000 դրամ գնահատված արժեքով, 4703.35 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 24300000 դրամ կադաստրային արժեքով 3 հեկտար հողամասը բացառապես հանրակրթական նպատակներով օգտագործելու պայմանով նվիրաբերել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ 375079, քաղ. Երևան, Միկոյան 35):

(1-ին կետը խմբ. 16.03.17 N 262-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել 2012 թվականի փետրվարի 8-ին կնքված N 02/012 և 01/012 ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր՝ սահմանելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. ընկերությունը պարտավոր է գույքի վերանորոգման, գույքի ձեռքբերման, ուսման վարձերի փոխհատուցման համար երկու տարվա ընթացքում կատարել 79600000 դրամի չափով ներդրումներ՝ համաձայն հավելվածի,

բ. ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում ներդրումային ծրագրի կատարումը բարելավելու համար սահմանվում է մեկ տարի ժամկետ,

գ. երկու տարի շարունակ ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում նվիրաբերողը միջոցներ է ձեռնարկում նվիրաբերությունը վերացնելու համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին,

դ. ընկերության սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև ընկերության լուծարման դեպքում նոր սեփականատիրոջն է փոխանցվում նվիրաբերության պայմանի կատարման պարտավորությունը,

ե. անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում անշարժ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին.

զ. նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 697-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

Տեսակը

Ընդամենը

Տարեկան ներդրումները (դրամ)

առաջին տարի

երկրորդ տարի

Կապիտալ ներդրումներ` ուղղված կրթահամալիրի գույքի (շենքերի) վերակառուցմանը, հիմնանորոգմանը, նորոգմանը, նոր գույքի (շենքերի) ձեռքբերմանը (կառուցմանը), ինչպես նաև հանրակրթության ոլորտում նորարարական, միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերի իրականացմանը և ուսումնատեխնիկական բազայի արդիականացմանը

60000000

35000000

25000000

Ներդրումներ` ուղղված կրթահամալիրի աշխատողների մասնագիտական կարողությունների վերապատրաստմանը, կատարելագործմանը՝ միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան

7600000

3800000

3800000

Ներդրումներ` ուղղված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և օժտված երեխաների կրթության հովանավորմանը

12000000

6000000

6000000

Ընդամենը

79600000

44800000

34800000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան