ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2012 թվականի N 325-Ա
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 97-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 97-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 10-ի N 325-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Կ. Իսախանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Խ. Հակոբյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Տ. Սահակյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Բ. Դեմիրխանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Դ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Է. Տարասյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Մ. Ղազարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն |
Ա. Մարկոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ |
Լ. Միրզոյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Նազարեթյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ |
Լ. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ |
Ա. Դավթյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 10-ի N 325-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) հաշվետու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության մարզային և Երևան քաղաքի` համապատասխան ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողովները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովին կից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, որոնք նախատեսվում են առանձին հարցերի վերաբերյալ վնասի գնահատման նեղ մասնագիտական ակտերի կազմման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզային և Երևան քաղաքի` համապատասխան ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողովների ակտերի ճշգրտման համար: Աշխատանքային խմբերի կազմը ձևավորվում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված թեկնածուներից և հաստատվում հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման վերաբերյալ ակտերի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը.
2) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման միջոցառումների համակարգման և դրանց օպերատիվ ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած վնասների վերացման և պետական աջակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
6. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, իսկ ըստ անհրաժեշտության` նաև արտահերթ:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
9. Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:
10. Հանձնաժողովի որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը որոշումները կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:
12. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկին.
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի հարցերը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
14. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հարցեր,
բ. ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,
գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,
բ. կատարել հանձնաժողովի որոշումները:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստական աշխատանքները.
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
5) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.
6) կազմակերպում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներից ստացվող նյութերի հավաքումը, մշակումը և դրանք հանձնաժողովի քննարկմանը ներայացնելը.
7) ըստ ուղղությունների՝ ներկայացնում է աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման ոլորտում ի հայտ եկած հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև հիմնական խնդիրների իրականացման համար.
8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
16. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.05.2024, N 501-Ա | 30.05.2024, N 325-Ա | |
16.03.2020, N 351-Ա | 17.03.2020, N 325-Ա | |
10.10.2019, N 1458-Ա | 11.10.2019, N 325-Ա | |
08.02.2018, N 101-Ա | 09.02.2018, N 325-Ա | |
21.03.2017, N 283-Ա | 22.03.2017, N 325-Ա | |
19.11.2014, N 1158-Ա | 20.11.2014, N 325-Ա | |
21.10.2013, N 957-Ա | 22.10.2013, N 325-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|