Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2018-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 մարտի 2018 թվականի N 9

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100 ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ  «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված ծրագրի և միջոցառումների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 15

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թ.
մարտի 6-ի նիստի N 9
արձանագրային որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թ.
մարտի 6-ի նիստի N 9
արձանագրային որոշման