Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.276
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 244-Ն

 

ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Յուրի Վաղինակի Աբելյանից (անձնագիր` AK 0515679, տրված 03.06.2010 թ., 001-ի կողմից, հասցեն` քաղ. Աբովյան, Հանրապետության 15 Ա շենք, բն. 23) 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել 544,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները (Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փող., 4 շենք, 2 շինություն հասցեում գտնվող` 250.8 քառ. մետր, Հրաչյա Քոչարի փող., 4 շենք, 3 շինություն հասցեում գտնվող` 36.2 քառ. մետր, Հրաչյա Քոչարի փողոց 4/5 հասցեում գտնվող` 245.9 քառ. մետր և Հրաչյա Քոչարի փողոց 4/6 հասցեում գտնվող` 12 քառ. մետր)` մեկ քառ. մետրը 2,777.8 դրամ վարձավճարով:

2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2017 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 16,650.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 3,027.3 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 7,568.2 հազ. դրամ և ինն ամսում` 12,109.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Յուրի Վաղինակի Աբելյանի հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների վարձակալության պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն անհատուց օգտագործման տրամադրելու գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 16

Երևան

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 16-ի N 244-Ն որոշման

 

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 16-ի N 244-Ն որոշման


Հավելված N 3 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 16-ի N 244-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան