ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2016 թվականի N 1242-Ա
ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման համաժողովը 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ հյուրերի (150 անձ) կեցության, սննդի, պաշտոնական ճաշկերույթի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահի, մշակութային միջոցառումների, գրասենյակային և այլ ծախսերը՝ 6,940.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
(որոշումը փոփ. 20.02.17 N 147-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 23 Երևան |