Գլխավոր տեղեկություն
Համար
N 493-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի N 493-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 16

Երևան

 

 

Հավելված  

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 11-ի N 493-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը

(դրամ)

1.

5608191900

Ձկնաբուծական ցանց

նեյլոնե ձկնաբուծական ցանցապարկ տարբեր չափսերի անցքերով

կգ

52000

Ուկրաինա, ԵՄ

188,162,000

2.

3926909709

Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԷ սալիկներ

ձկնաբուծական ավազանի հավաքման բարձր խտության պոլիէթիլենային կցամասեր 3X315մմ և 125մմ բռնաձողի համար

կգ

5000

Ուկրաինա, ԵՄ

41,000,000

3.

7315810000

Մետաղական շղթա

մետաղական շղթա՝ ցանցավանդակի, տախտակամածի և այլ կոնստրուկցիաների խարսխման համար

կգ

3000

Ուկրաինա, ԵՄ

2,500,000

4.

7318130000

Մետաղական ներպտուտակային ամրակ

ցանցավանդակի խարսխման համակարգի ներպտուտակային ամրակ

կգ

2500

Ուկրաինա, ԵՄ

3,800,000

5.

7326909807

Մետաղական ամրակ

մետաղական ամրակներ ցանցավանդակի խարսխման համակարգի համար

կգ

8000

Ուկրաինա, ԵՄ

4,000,000

6.

7318290009

Մետաղական ամրացնող օղակներ

ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող խարսխման պարանի ծայրակալներ և օղակներ

կգ

2800

Ուկրաինա, ԵՄ

2,200,000

7.

7315820000

Մետաղական եռակցված կապերով շղթա

ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող մետաղական եռակցված կապերով շղթա տարբեր չափսերի

կգ

58000

Ուկրաինա, ԵՄ

20,000,000

8.

7316000000

Խարիսխ

մետաղական խարիսխ՝ ցանցավանդակի խարսխման համակարգի համար

կգ

32000

Ուկրաինա, ԵՄ

20,600,000

9.

8907900009

Ազդալողաններ մետաղական

ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն

հատ

200

Ուկրաինա, ԵՄ

40,000,000

10.

8907900009

Ազդալողաններ ՊԷ

ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն

հատ

200

Ուկրաինա, ԵՄ

180,000,000

11.

5607491900

Պարան

ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող պոլիէթիլենային կամ պոլիպրոպիլենային պարան՝ տարբեր չափերի և երկարությունների

կգ

20000

Ուկրաինա, ԵՄ

34,000,000

12.

2309901000

Ձկան կեր

ձկան կեր՝ լուծվող ձկնամթերք կամ ծովային այլ կաթնասուններից ստացված կեր

կգ

566749

ԵՄ, Չիլի

410,900,282

13.

8904001000

Մոտորանավակ քարշակ

մոտորանավակ մինչև 7.5 մետր երկարության, շարժիչի հզորությունը մինչև 150 ձ/ուժ

հատ

1

Ուկրաինա, ԵՄ

37,000,000

14.

8901909000

Աշխատանքային կատամարան

աշխատանքային կատամարան մինչև 17.20 մետր երկարությամբ և մինչև 8.00 մետր լայնությամբ շարժիչների ընդհանուր հզորությունը մինչև 700 ձ/ուժուղղ.

հատ

1

Ուկրաինա, ԵՄ

223,000,000

15.

8907900009

Պոնտոն (տախտակամած) բետոնից

ջրի վրա տեղակայվող, ցանցավանդակների սպասարկման համար նախատեսված տախտակամած

հատ

2

Ուկրաինա, ԵՄ

20,000,000

16.

8526100009

Տեսահսկման սարքեր և կից պարագաներ

ռադիոլոկացիոն սարքավորումներ ցանցավանդակային տնտեսության հսկողության համար

հատ

8

Ուկրաինա, ԵՄ

6,400,000

17.

3923900000

Տարա ձկան տեղափոխման համար

տարա կենդանի ձկան տեղափոխման համար, ծավալը 2400 լ

կգ

3000

Ուկրաինա, ԵՄ

7,500,000

18.

7309001000

Հեղուկ թթվածնի տարաներ

տարաներ սեղմված հեղուկ թթվածնի տեղափոխման և պահպանման համար

կգ

1000

Ուկրաինա, ԵՄ

6,000,000

 

Ընդամենը

         

1,247,062,282

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան