ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 հունվարի 2017 թ. ք. Երևան |
թիվ 5-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» (նախկին անվանումը՝ «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ») ՍՊ ընկերության 2017 թվականի հունվարի 23-ի հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 154 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|