ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 765-Ա
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Դ. Փախչանյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Ա. Ղևոնդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ) |
Ա. Դավթյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ |
Ո. Ադոյան | - ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ |
Ա. Մարդոյան | - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի պետ-վարչության պետ |
Ն. Բաբայան | - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ |
Ա. Մուրադյան | - ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ |
Մ. Իսախանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ |
Ֆ. Սոլոմոնյան | - ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատ կառավարման համակարգի վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու |
Ս. Աբրահամյան | - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ |
Մ. Ներսիսյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ |
Է. Երիցյան | - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ |
Կ. Հակոբյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի պետ |
Կ. Սահակյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ |
Մ. Թոռչյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ |
Գ. Պողոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ |
Ի. Գորդիենկո | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ |
Ժ. Անանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ |
Ս. Աբրահամյան | - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 14.09.12 N 893-Ա, փոփ., լրաց. 27.09.16 N 876-Ա, փոփ. 16.12.16 N 1211-Ա, 09.03.17 N 227-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |