ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունները` որոշում եմ.
1. Սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ կազմը`
Գարեգին ԱԶԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ |
Աբրամ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ |
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ |
Հարություն ՇԱՀԲԱԶՅԱՆ |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ |
Համլետ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ |
Սոնա ՍԱՐԳՍՅԱՆ |
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ |
Զոյա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ |
Աշոտ ԱԲՈՎՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչ |
Կարեն ՓՈԼԱԴՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչ: |
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2007 թվականի օգոստոսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|