ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 232-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի համայնքի 7-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից՝ 1 020 000 դրամ գնահատված արժեքով, 48.75 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և հինգ տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել նախկին վարձակալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմին (գյուղապետարանին) (պետական գրանցման վկայականը՝ N 002450)՝ համայնքային ենթակայության մանկապարտեզի գործունեությունը կազմակերպելու նպատակով:
2. Սահմանել, որ՝
1) վարձակալությամբ տրամադրվող գույքի ամսական վարձավճարը կազմում է 11 000 դրամ.
2) վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի ապրիլի 17-ին կնքված N 60/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի (գյուղապետարանի) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Նոր Կյանքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի (գյուղապետարանի) միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ յուրաքանյուր բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, սույն որոշման համաձայն կնքված պայմանագրով վարձակալի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տվյալ տարվա փաստացի վճարված գումարի 20 տոկոսի չափով, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու նպատակով «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հատկացնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|