Գլխավոր տեղեկություն
Համար
N 563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.12.28/16(47) Հոդ.56
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

N 563-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՈՒ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.02.17 N 672-Ն)

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և 15-րդ հոդվածով`

(նախաբանը փոփ. 14.02.17 N 672-Ն)

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի վճարի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 563որոշման

 

ՁԵՎԵՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՈՒ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 14.02.17 N 672-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման սույն ձևերը (այսուհետ` կարգ) տարածվում են Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղի համար վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) և ավտոկայանատեղերի կազմակերպիչների կողմից իրականացվող ավտոկայանման գործունեության նկատմամբ:

(1-ին կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

2. Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու դեպքում վերջիններս իրականացնում են սույն կարգով սահմանված հսկողությունն ավտոկայանատեղի վճարի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ` Երևանի քաղաքապետի հետ կնքվող պայմանագրին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածով սահմանված հասկացությունների իմաստը:

4. Վճարողներն ավտոկայանատեղի վճարը (այսուհետ` նաև վճար) վճարում են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով.

1) բանկային և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով,

2) էլեկտրոնային եղանակով,

3) «sms» վճարմամբ,

4) ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքում տեղադրված վճարումների ընդունման տերմինալների միջոցով: Ընդ որում` յուրաքանչյուր ավտոկայանատեղի համար վճարումների ընդունման տերմինալի տեղը սահմանում է Երևանի քաղաքապետը:

(4-րդ կետը լրաց. 24.06.14 N 190-Ն, փոփ. 14.02.17 N 672-Ն)

5. Վճարի վճարում կատարելու դեպքում` «վճարման նպատակը» դաշտում պարտադիր կերպով լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի սեփականատիրոջ ազգանունը, անունը և պետհամարանիշը` լատինատառ և առանց միջակայքի:

(5-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

6. Ավտոկայանատեղի վճարը վճարվում է միայն ընթացիկ տարվա համար և ընթացքում, ընդ որում`

1) ընթացիկ տարվա տարեկան վճարը վճարվում է տվյալ տարվա ընթացքում և համարվում է վճարված վճարման պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

2) ընթացիկ տարվա ամսական վճարը համարվում է վճարված վճարման պահից մինչև ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթիվը: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը, ընդ որում.

ա. եթե տվյալ ամսվա վերջին օրը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարողները վճարի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում սահմանված շաբաթական և (կամ) օրական վճարի վճարման հաշվարկների ձևերով,

բ. եթե տվյալ ամսվա վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված վճարի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

3) ընթացիկ տարվա շաբաթական վճարը համարվում է վճարված վճարման պահից մինչև ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը, ընդ որում.

ա. եթե տվյալ շաբաթվա վերջին օրը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարողները վճարի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում սահմանված օրական վճարի վճարման հաշվարկի ձևով,

բ. եթե տվյալ շաբաթվա վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված վճարի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

4) ընթացիկ տարվա օրական վճարը համարվում է վճարված վճարման պահից մինչև հաջորդ օրվա համապատասխան ժամը, ընդ որում.

ա. եթե վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին, ապա վճարողները վճարի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում սահմանված մեկ ժամվա վճարի վճարման հաշվարկի ձևով,

բ. եթե վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված վճարի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:

5) ընթացիկ տարվա մեկ ժամվա վճարը վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական վճար չի վճարվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար վճարվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը` յուրաքանչյուր մեկ ժամի համար:

(6-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

7. Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար վճարը վճարվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր ժամի և օրվա համար սահմանված դրույքաչափի եռապատիկի չափով և սույն կարգի 6-րդ կետի 4-րդ (բացառությամբ բ) պարբերության) և 5-րդ ենթակետերով նախատեսված վճարի վճարման հաշվարկների ձևերով և սկզբունքով: Վճարը հաշվարկվում և վճարվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը հատուկ տարածքում տեղավորելու պահից:

(7-րդ կետը փոփ. 12.02.13 N 602-Ն, 14.02.17 N 672-Ն)

8. Ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անմիջականորեն և/կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն):

(8-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

9. Անմիջական հսկողությունն իրականացվում է ավտոկայանատեղի կազմակերպչի նշանակած կամ լիազորած անձի (անձերի) (այսուհետ` կարգավարների), իսկ էլեկտրոնային համակարգերով իրականացվող հսկողությունը՝ շրջիկ կարգավարների կամ այլ համակարգերի միջոցով:

10. Կարգավարի (շրջիկ կարգավարի) գործառույթներն են.

1) վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի կայանման համար վճարի վճարված լինելու փաստի ստուգումը,

2) վճարման բացակայության կամ տվյալ ժամանակահատվածի համար վճարը վճարված չլինելու դեպքում.

ա. տուգանքի վերաբերյալ արձանագրության կազմումը, եթե կարգավարը (շրջիկ կարգավարը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձ է,

բ. տուգանքի վերաբերյալ արձանագրություն կազմելու համար Երևանի քաղաքապետին է ներկայացնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (ապացույցները), եթե կարգավարը (շրջիկ կարգավարը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձ չէ:

գ. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված ժամկետից ավելի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան վճարի վճարման կայանելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1282-Ն որոշմամբ սահմանված արձանագրության կազմումը, եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական վճարն ու վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը:

(10-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

11. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարը չվճարելու տուգանքի վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տուգանվող անձի կողմից կայանած ավտոտրանսպորտային միջոցի մակնիշն ու հաշվառման համարանիշը,

2) արձանագրություն կազմելու ժամանակը,

3) տուգանքի իրավական հիմքերը,

4) տվյալ ավտոկայանատեղի հասցեն,

5) տուգանքի չափը,

6) տուգանքի վճարման համար գործող բանկային հաշվեհամարը,

7) տուգանքը վճարողի անունը, ազգանունը, ստորագրությունը (հնարավորության դեպքում), նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

(11-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

12. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի ա) պարբերությամբ նախատեսված դեպքում տուգանքի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Արձանագրություններից մեկը դրանք կազմելու օրը, իսկ եթե դա անհնար է, ապա այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը, փոխանցվում է Երևանի քաղաքապետին, իսկ մյուս օրինակը` պատշաճ ձևով ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձին:

13. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի բ) պարբերությամբ նախատեսված դեպքում տուգանքի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձի կողմից` ավտոկայանատեղի կազմակերպչի ներկայացրած փաստաթղթերի (ապացույցների) հիման վրա, որոնցից մեկը նույն օրը, իսկ եթե դա անհնար է, ապա այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը, պատշաճ ձևով ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձին:

14. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրությունը կազմվում է նախքան ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը հատուկ տարածք տեղափոխելը ու այդ արձանագրությանը կցվում են նշված ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձի տուգանման վերաբերյալ արձանագրության պատճենը և ավտոտրանսպորտային միջոցը պատշաճ կերպով պատկերող լուսանկարները:

15. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրությունը և կից փաստաթղթերը ավտոկայանատեղի կազմակերպիչը կամ վերջինիս կողմից լիազորված անձը փոխանցում են հատուկ տարածքի համար պատասխանատու նշանակված անձին:

(հավելվածը փոփ. 12.02.13 N 602-Ն, լրաց. 24.06.14 N 190-Ն, փոփ. 14.02.17 N 672-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.02.2017, N 672-Ն 06.03.2017, N 563-Ն
24.06.2014, N 190-Ն 17.07.2014, N 563-Ն
12.02.2013, N 602-Ն 04.03.2013, N 563-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան