«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2005 թվականի N 123-Ն
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.03.15 N 190-Ն, 03.03.16 N 185-Ն)
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)
1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված մասնագետների, ինչպես նաև ՀՄԴ-ի հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ՀՄԴ-ի կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը, եթե դիմողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում՝ նշելով անձնագրային տվյալները,
բ) (ենթակետն ուժը կորցրել է 09.03.17 N 227-Ն)
գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
դ) 2 լուսանկար` 3x4 չափսի,
ե) մասնագետի որակավորման վկայականի պատճենը՝ տրված սույն կետով սահմանված համապատասխան մարմինների կողմից, բացառությամբ Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցելու դեպքերի,
ե.1.) Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցող դիմորդները սույն կետի «ե» ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն ներկայացնում են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հիմնական մակարդակի 9 բաժինների (F9) քննությունների դրական հանձնումը հաստատող քննությունների արդյունքների և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունը կամ անդամության վկայականի պատճենը,
զ) վկայականը տված մարմնի հավաստումն այն մասին, որ վկայականը ներկայումս ուժի մեջ է կամ անդամության վկայականի պատճենը:
(1.1-ին կետը լրաց. 14.08.08 N 1009-Ն, խմբ. 16.02.12 N 143-Ն, փոփ. 13.06.13 N 748-Ն, լրաց. 05.03.15 N 190-Ն, լրաց., փոփ. 09.03.17 N 227-Ն)
1.2. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերն օտար լեզվով ներկայացվելու դեպքում դրանց հետ պետք է ներկայացվեն նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված թարգմանությունները: Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց հյուպատոսական վավերացման կամ ապոստիլի:
(1.2-րդ կետը լրաց. 16.02.12 N 143-Ն, փոփ. 09.03.17 N 227-Ն)
1.3. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության, դրանց հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու կամ այն մերժելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթներով:
(1.3-րդ կետը լրաց. 16.02.12 N 143-Ն, փոփ. 13.06.13 N 748-Ն)
1.4 Սահմանել, որ`
ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն, ինչպես նաև սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված դեպքերում աուդիտորի որակավորման վկայականները շնորհում կամ վկայականների տրամադրումը մերժում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)՝ լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա, հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորին նոր վկայական տրամադրելու դեպքում գործող վկայականը համարվում է ուժը կորցրած: Լիազորված մարմնի կողմից աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը մերժվում է դիմողի կողմից փաստաթղթերի կեղծ կամ որակավորման քննությունների անցկացման կարգի խախտման միջոցով ստացված կամ սույն որոշման 1.1-ին կետի պահանջներին անհամապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքերում: Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ, որն ուսումնասիրում է վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում` հանձնաժողովի նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.
բ) աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրով (այսուհետ` որակավորման քննությունների ծրագիր), որը պետք է ներառի հետևյալ բաժինները`
Ֆինանսական հաշվառման հիմունքներ
Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
Իրավագիտության հիմունքներ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրություն
Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Աուդիտ և ներքին վերահսկողություն:
(1.4-րդ կետը լրաց. 13.06.13 N 748-Ն, խմբ. 05.03.15 N 190-Ն, լրաց. 03.03.16 N 185-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 13.06.13 N 748-Ն)