Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.22/17(1292) Հոդ.279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 248-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) N 1 հավելվածը 6-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.

«4.1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման և իրացման համար:».

2) N 1 հավելվածի 5-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ կետերը «3» թվից հետո լրացնել «5» թվով.

3) N 2 հավելվածի N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 17

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 16-ի N 248-Ն որոշման

 

«Ձև N 5

 

Ա Ն Ա Ս Ն Ա Բ ՈՒ Ժ Ա Կ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ____

----- ----------------- 20  թ.

 

Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ հանրապետության տարածքով փոխադրման և իրացման

 

Սույն անասնաբուժական վկայականը տրվում է ______________________________________

______________________________________________________________________________-ին

(նշել իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

բնակության վայրը, անձնագրային տվյալները)

Ենթահսկման բեռն արտադրված է ___________________________________________________

_______________________________________________________________________________-ի

(նշել սպանդանոցի անվանումը, գործունեության իրականացման վայրը, մորթի ամսաթիվը)

 

սպանդանոցային մորթի արդյունքում ստացված ______________________________________

______________________________________________________________________________-ի

(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը, (մսեղիքի հատ և կգ կամ մսի կգ)

 

և անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված___________________

________________________________________________________________________________

(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության համարը, տալու ամսաթիվը և տվողի անունը, ազգանունը)

 

տեղափոխման համար_____________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(նշել տեղափոխման վայրը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման պայմանները, ստացող անձի

անունը, ազգանունը կամ անվանումը, գործունեության իրականացման վայրը կամ սահմանային հսկիչ կետը)

 

իրացման (վաճառքի) կամ հանրային սննդի կազմակերպման կամ արտադրության (վերամշակման) կամ արտահանման նպատակով (ընդգծել):

 

Լրացուցիչ նշումներ_______________________________________________________________

 

Անասնաբուժական վկայականը տվել է

_______________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան