Basic information
Number
N 201-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.03.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.03.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.03.2018
Effective date
03.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2018 թվականի N 201-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի փետրվարի 18-20-ը Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Հարությունյանինը, Տիգրան Մելքոնյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գագիկ Ղալաչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Սերգեյ Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Վլադիմիր Ամիրյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. մարտի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 2-ի N 201
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-20-Ը ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ)
   

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
   

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ

   

Գ. Ղալաչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ
   

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   

Վլ. Ամիրյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի հայկական մասի պատասխանատու քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation