ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2017 թվականի N 201-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 27-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «թ10» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.
«16) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջե ստացվող դրոշմանիշային վճարի հաշվին հատկացումները նույն օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան ստեղծված հատուցման հիմնադրամին՝
ա. կատարվում են առանց սահմանափակման, ուղիղ վճարումների միջոցով` առանց հիմնավորող փաստաթղթեր գանձապետարան ներկայացնելու, և նշված վճարի տեսքով փաստացի ստացված եկամուտները և դրանց հաշվին կատարված ծախսերը սահմանված կարգով արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում, ընդ որում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը դրոշմանիշային վճարի հաշվին հատուցման հիմնադրամին իրականացվող փոխանցումների գծով փաստացի կատարված ծախսերի չափով ավելացնում է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշները,
բ. հաշվառվում են բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 09 խմբի 02 դասի «26. Փոխանցումներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին» ծախսային ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է:»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|