ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2017 թվականի N 184-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 558-Ա որոշման 1-ին կետով հաստատված անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 28 Երևան |
«Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 28-ի N 184-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Մարտիրոսյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ |
Հ. Գրիգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |