Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 1 մարտի 2017 թվականի N 189-Ա

 

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին 2017 թվականի մարտի 5-10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` ԵԽ-ի նախարարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու համար:

2. Գևորգ Կոստանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գևորգ Կոստանյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 1

Երևան