Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554) Հոդ.114
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.02.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 փետրվարի 2017 թ.

թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Առևտրային բանկերի համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:»,

2) Կանոնակարգի 24.1 կետից հանել «և 24.1.5» բառերը,

3) Կանոնակարգի 53.1 կետում՝

ա. «24.1.5» թիվը փոխարինել «24.1.4» թվով,

բ. «կարգով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ, եթե վաղաժամկետ մարված կամ հետգնված փոխառության ամբողջ գումարն ուղղվում է բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով)» բառերը,

4) Կանոնակարգի 53.4 կետում «24.1.5» թիվը փոխարինել «24.1.4» թվով,

5) Կանոնակարգի Հավելված 3-ը 7.1.1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.2 և 7.1.3 կետերով.

«7.1.2. Այն դեպքում, երբ պարտապանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 283-Ա հրամանով սահմանված կարգի ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր, վերջինիս գծով առկա պահանջների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.

1) պարտապանին տրամադրված արտարժութային ակտիվների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի՝ համապատասխան դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռները,

2) պարտապանին տրամադրված դրամային ակտիվների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի՝ դրամային ակտիվների համար սահմանված ռիսկի կշիռներից 50 տոկոսով ցածր ռիսկի կշիռներ, բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա. եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի համաձայն դրամային ակտիվների համար սահմանված է 50% ռիսկի կշիռ, ապա «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր ունեցող պարտապանի հանդեպ համապատասխան պահանջի նկատմամբ կիրառվում է 35% ռիսկի կշիռ,

բ. եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի համաձայն դրամային ակտիվների համար սահմանված է 75% ռիսկի կշիռ, ապա «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր ունեցող պարտապանի հանդեպ համապատասխան պահանջի նկատմամբ կիրառվում է 50% ռիսկի կշիռ:

7.1.3. Սույն հավելվածի 7.1.2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում այն ակտիվների վրա, որոնք բավարարում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Աղյուսակ 1-ի 6.30-րդ տողի պայմաններին:»,

6) Կանոնակարգի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերը ««Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ» (Frankfurt School Financial Services GmbH)» բառերից հետո լրացնել «, «Աթլանթիկ Ֆորֆեյթինգ ԷյՋի» (Atlantic Forfaiting AG), «Գլոբալ Փարթներշիփ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ» (Global Partnership fund S.A., SICAV-SIF), Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (Black Sea Trade and Development Bank)» բառերով:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. փետրվարի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան