Գլխավոր տեղեկություն
Համար
N 1131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.16/82(1262) Հոդ.1093
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի N 1131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.12.16 N 1396-Ն)

 

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.12.16 N 1396-Ն)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 29.12.16 N 1396-Ն)

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում թատրոնի շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին 2016 թվականին հատկացնել 100,450.0 հազ. դրամ, որից 96,450.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով, և 4,000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:

2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում թատրոնի շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

(2.1-ին կետը լրաց. 18.11.16 N 1191-Ն)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում թատրոնի շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. նոյեմբերի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 3-ի N 1131-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

նոյեմբերի 3-ի N 1131-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

100450.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

100450.0

 

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

98651.6

71241200/1

Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

ԲԸԱՀ

դրամ

4,000,000

1

4000

45211152/1

Թատրոնների կառուցման աշխատանքներ

ԲԸՀ

դրամ

94,651,600

1

94651.6

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1798.4

71351540/1

Տեխնիկական հսկողության ծառայություններ

ԲԸՀ

դրամ

1,230,500

1

1230.5

98111140/1

Հեղինակային հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

567,900

1

567.9

(հավելվածը խմբ. 18.11.16 N 1191-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2016, N 1396-Ն 09.02.2017, N 1131-Ն
18.11.2016, N 1191-Ն 01.12.2016, N 1131-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան