«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60517082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2017 թ. |
N 75-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի մարտի 1-ի «Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները սահմանելու մասին» N 204-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետի`
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովների (այսուհետ՝ մրցութային հանձնաժողովներ) կազմում գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների փոխարեն, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.».
2) 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ ենթակետերից հանել «և ատեստավորման» բառերը.
3) 10-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) 12-րդ ենթակետից հանել «և ատեստավորմանը» բառերը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |