«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60517078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2017 թ. |
N 71-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը սահմանելու մասին» N 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրերից հանել «ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ» բառերը.
2) որոշումից հանել «և ատեստավորում» բառերը.
3) որոշմամբ սահմանված հավելվածի՝
ա. 1-ին կետից հանել «ու քաղաքացիական ծառայողների ատեստավորում» բառերը,
բ. 2-րդ կետից հանել «կամ ատեստավորում» բառերը,
գ. 5-րդ կետի 2-րդ պարբերությունը հանել,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Թեստերը կազմում են.
- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար՝ Խորհրդի ստեղծած մրցութային հանձնաժողովները.
- քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման համար՝ համապատասխան մարմնի ստեղծած մրցութային հանձնաժողովները:»,
ե. 9-րդ կետից հանել «կամ ատեստավորման» բառերը,
զ. 11-րդ կետից հանել «կամ քաղաքացիական ծառայողին» բառերը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|