Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.09/2(942) Հոդ.54
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

N 561-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 24/2089 գրությունը`

(նախաբանը փոփ. 14.02.17 N 672-Ն)

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղեր` համաձայն հավելվածի, հետևյալ պայմաններով.

1) երթևեկելի մասերում` միայն այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ երկու և ավելի գոտիներով, իսկ այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով (օրինակ` Գյուլբենկյան փողոց), ավտոկայանատեղին կազմակերպել երթևեկելի մասից դուրս` տեղային լայնացում ունեցող հատվածներում (գրպանիկներում),

2) միակողմ երթևեկություն ունեցող փողոցներում` միայն երկու և ավելի գոտիների առկայության դեպքում, և այդ հատվածներում` ավտոկայանատեղի հանդիպակաց կողմում, անկախ երթևեկության գոտիների քանակից, արգելելով ավտոտրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը,

3) հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելիս դրանց սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնել երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները,

4) Վճարովի ավտոկայանատեղերում նախատեսել առանձին հատվածներ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Նշված ավտոտրանսպորտային միջոցների համար փողոցների յուրաքանաչյուր ուղղության վրա և հրապարակներում, որտեղ սույն կարգին համապատասխան կազմակերպվում է վճարովի ավտոկայանատեղեր, նախատեսել 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող առնվազն 1 (մեկ) ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար հատված:

(1-ին կետը լրաց. 24.06.14 N 190-Ն)

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման հավելվածում նշված փողոցներում կամ հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելու հստակ տեղերը, սահմանները և ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանման ձևը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

3. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, բացառությամբ` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով չթույլատրվող գոտիների կամ հատվածների, հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկությունները և ավտոկայանատեղ կազմակերպելու նպատակահարմարությունը, ընդ որում`

1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.

2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 4. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են վճար` Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

5. Ավտոկայանատեղի կազմակերպիչը վճարը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

6. Ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`

1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.

3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նաև «Վճարովի ծառայություններ», իսկ սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված հատվածներում` «Հաշմանդամներ» ճանապարհային նշաններ.

5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:

(6-րդ կետը լրաց. 24.06.14 N 190-Ն, փոփ. 14.02.17 N 672-Ն)

7. Ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:

8. Ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

9. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պահանջով` նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի կայանման մասին տրամադրվում է տեղեկանք՝ հաստատված ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից: Տեղեկանքում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները՝

1) ավտոկայանատեղի կազմակերպչի անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.

2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.

3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.

4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տևողությունը.

5) վճարված տեղական վճարի գումարի չափը:

(9-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան 

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի
N 561-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Հալաբյան փողոց

2

Հասրաթյան փողոց /Գրիգոր/

3

Շիրազի փողոց

4

Սիլիկյան նոր խճուղի

5

Սեբաստիայի փողոց

6

Լենինգրադյան փողոց

7

Բեկնազարյան փողոց

8

Բաշինջաղյան փողոց

9

Մազմանյան փողոց

10

Շինարարների փողոց

11

Մարգարյան փողոց

 

ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Բաբաջանյան փողոց

2

Աճառյան փողոց

3

Խուդյակովի փողոց

4

Բագրևանդի փողոց

 

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Բաղրամյան պողոտա

2

Կասյան փողոց

3

Քոչարի փողոց

4

Վաղարշյան փողոց

5

Կոմիտասի պողոտա

6

Կիևյան փողոց

7

Ազատության պողոտա

8

Թբիլիսյան խճուղի

9

Օրբելի եղբայրների փողոց

10

Ավետիսյան փողոց

11

Հակոբյան փողոց

12

Խաչատրյան փողոց

13

Գյուլբենկյան փողոց/Կյուլպենկյան/

14

Փափազյան փողոց

15

Մամիկոնյանց փողոց

16

Տիգրանյան փողոց

17

Բաբայան փողոց

18

Գրիբոյեդովի փողոց

19

Շիրվանզադեի փողոց

20

Ադոնցի փողոց

21

Նաիրի Զարյան փողոց

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Միկոյան փողոց /Անաստաս Միկոյան փողոց -Երևան -Եղվարդ խճուղին՝ սկսած Դավթաշենի կամրջից մինչև Դավթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը/

2

Սասնա Ծռերի փողոց

3

Պետրոսյան փողոց

4

Փիրումյան փողոց

5

Աղաբաբյան փողոց

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Տիգրան Մեծի պողոտա

2

Արցախի պողոտա

3

Այվազովսկու փողոց

4

Էրեբունու փողոց

5

Դավիթ Բեկի փողոց

6

Ռոստովյան փողոց

7

Գարեգին Նժդեհի փողոց

8

Խորենացու փողոց

9

Բելինսկու փողոց

10

Ազատամարտիկների պողոտա

11

Արին-Բերդի փողոց

12

Նուբարաշենի խճուղի

13

Սասունցի Դավթի փողոց

14

Խաղաղ Դոնի փողոց

15

Տիտոգրադյան փողոց

16

Աթոյան փողոց

17

Նոր Արեշի 3-րդ փողոց

18

Մուրացանի փողոց

19

Կայարանամերձ հրապարակ

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Բաղրամյան պողոտա

2

Մաշտոցի պողոտա

3

Կորյունի փողոց

4

Սարյան փողոց

5

Ամիրյան փողոց

6

Տիգրան Մեծի պողոտա

7

Խանջյան փողոց

8

Աբովյան փողոց

9

Նալբանդյան փողոց

10

Մոսկովյան փողոց

11

Հերացու փողոց

12

Խորենացու փողոց

13

Պռոշյան փողոց

14

Ագաթանգեղոսի փողոց

15

Արշակունյաց պողոտա

16

Իսակովի պողոտա

17

Չարենցի փողոց

18

Նար-Դոսի փողոց

19

Սայաթ-Նովայի պողոտա

20

Պարոնյան փողոց

21

Գրիգոր Լուսավորչի փողոց

22

Վարդանանց փողոց

23

Իսրայելյան փողոց

24

Ձորափի փողոց

25

Արամի փողոց

26

Բուզանդի փողոց

27

Պուշկինի փողոց

28

Զորյան փողոց

29

Կողբացու փողոց

30

Տպագրիչների փողոց

31

Անտառային փողոց

32

Քաջազնունու փողոց

33

Տերյան փողոց

34

Հանրապետության փողոց

35

Մկրտչյան փողոց /Մհեր Մկրտչյան/ Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/

36

Մելիք-Ադամյան փողոց

37

Զաքյան փողոց

38

Լեոյի փողոց

39

Քոչարի փողոց

40

Մանուկյան փողոց

41

Դեմիրճյան փողոց

42

Արգիշտիի փողոց

43

Բեյրութի փողոց

44

Իտալիայի փողոց

45

Սարգսյան փողոց /Վազգեն Սարգսյան փողոց/

46

Թումանյան փողոց

47

Իսահակյան փողոց

48

Հանրապետության հրապարակ

49

Հյուսիսային պողոտա

50

Շահումյանի հրապարակ

51

Սախարովի հրապարակ

52

Քրիստափորի փողոց

53

Ալեք Մանուկյան փողոց

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Սեբաստիայի փողոց

2

Ծովակալ Իսակովի պողոտա

3

Բաբաջանյան փողոց

4

Րաֆֆու փողոց

5

Շերամի փողոց

6

Տիչինայի փողոց

7

Օհանովի փողոց

8

Զորավար Անդրանիկի փողոց

9

Լենինգրադյան փողոց /երթևեկելի մասը Աջափնյակում է/

10

Մալաթիայի փողոց

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Գայի պողոտա

2

Մյասնիկյան պողոտա

3

Թևոսյան փողոց

4

Բագրևանդի փողոց

5

Մուրադյան փողոց

6

Քոչինյան փողոց /Անտոն/

7

Միկոյան փողոց /Արտեմ/

8

Գյուրջյան փողոց

9

Գալշոյան փողոց

10

Սաֆարյան փողոց

11

Կարախանյան փողոց

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Արմենակյան փողոց

2

Հովսեփյան փողոց

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Նուբարաշենի խճուղի

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Շիրակի փողոց

2

Արտաշիսյան պողոտա

3

Արշակունյաց պողոտա

4

Գարեգին Նժդեհի փողոց

5

Բագրատունյաց փողոց

6

Թամանցիների փողոց

7

Մանանդյան փողոց

8

Մանթաշյան փողոց

9

Մայիսի 9-ի փողոց

10

Չեխովի փողոց

11

Նորագավիթի 1-ին փողոց

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1

Դավիթ Անհաղթի փողոց

2

Ռուբինյանց փողոց

3

Սևակի փողոց

4

Զաքարիա Քանաքեռցու /Սարկավագի/ փողոց

5

Հասրաթյան փողոց

6

Ուլնեցու փողոց

7

Հր.Ներսիսյան փողոց

8

Դրոյի փողոց

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.02.2017, N 672-Ն 06.03.2017, N 561-Ն
24.06.2014, N 190-Ն 17.07.2014, N 561-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան