ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 740-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.02.17 N 138-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)
2. Սահմանել, որ պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների վերաբերյալ տեղեկագրերը ենթակա են հրապարակման ամսական պարբերականությամբ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաստատել պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
2) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը:
(3-րդ կետը փոփ. 25.04.13 N 423-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հայտերի հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում շինարարական նյութեր արտադրողների, արդյունահանողների կամ ներմուծողների մասին տեղեկատվություն` համաձայն սույն որոշման հավելվածի ձևի:
(3.1-ին կետը լրաց. 25.04.13 N 423-Ն, փոփ. 16.02.17 N 138-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 6 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 740-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 16.02.17 N 138-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից տեղեկությունների հավաքագրումը:
(1-ին կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)
2. Նախարարությունն ապրանքների կողմնորոշիչ գներն ու սակագները սահմանում է իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից կամավոր հիմունքներով տրամադրված, ինչպես նաև պետական մարմիններից ստացված տեղեկությունների ու սպառողական շուկայի ուսումնասիրության հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)
3. Տեղեկությունները հավաքագրվում են սույն կարգի 2-րդ կետում նշված սուբյեկտներից` ընտրանքային կարգով` ելնելով գործունեության առանձին տեսակներից:
4. Տեղեկություններ ստանալու համար գրավոր հարցում է ուղարկվում տեղեկություններ տրամադրող սուբյեկտներին:
5. Նախարարության կողմից ընդունվում են տեղեկություն տրամադրող սուբյեկտի ղեկավարի կամ վերջինիս լիազորած անձի կողմից ստորագրված կամ տեղեկություն տրամադրող սուբյեկտի կայքում տեղադրված գնացուցակները:
(5-րդ կետը լրաց. 25.04.13 N 423-Ն, փոփ. 16.02.17 N 138-Ն)
6. Այն դեպքում, երբ գնացուցակները կազմվում են սպառողական շուկան ուսումնասիրելու արդյունքում, դրանք ստորագրվում են սպառողական շուկան ուսումնասիրող, նախարարության գների ուսումնասիրման և վերլուծության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հաստատվում գործակալության պետի կողմից: Հանձնաժողովի արձանագրությունում նշվում են ուսումնասիրության անցկացման ու կազմման ամսաթվերը, ինչպես նաև սպառողական շուկայի օբյեկտների գտնվելու վայրերը:
(6-րդ կետը լրաց. 25.04.13 N 423-Ն, փոփ. 16.02.17 N 138-Ն)
7. Նախարարությունը գնացուցակներն ընդունում է առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով, ֆաքսով:
(7-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)
8. Սույն կարգով չնախատեսված եղանակով ստացված փաստաթղթերը նախարարության կողմից վերլուծությունների կատարման հիմք չեն:
(8-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)
Ձև
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
(ձևը լրաց. 25.04.13 N 423-Ն)
(հավելվածը լրաց. 25.04.13 N 423-Ն, փոփ. 16.02.17 N 138-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.02.2017, N 138-Ն | 02.03.2017, N 740-Ն | |
25.04.2013, N 423-Ն | 09.05.2013, N 740-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|