Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.212
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 164-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության համար նախատեսված տարածքից «Արմենտել» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող կապի մալուխների դուրս տեղափոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 5,039.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):

3. Թույլատրել սույն որոշման N 4 հավելվածում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշման պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 164-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 164-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 164-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի N 164-Ն որոշման