ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2017 թվականի N 132-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 1638-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«էկոտուրիզմի զարգացմանն աջակցելը.».
2) 3-րդ կետը «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ», «ժա», «ժբ», «ժգ» ենթակետերով.
«ժ) զբոսաշրջային գործակալությունների գործունեության իրականացմանն աջակցելը,
ժա) զբոսաշրջային օպերատորների գործունեության իրականացմանն աջակցելը,
ժբ) տեղերի ամրագրմանը և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայությունների իրականացմանն աջակցելը,
ժգ) գովազդի տարածման հետ կապված գործունեության իրականացմանն աջակցելը:»:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրա պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|