Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 23 փետրվարի 2017 թվականի N 156-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Նուբարաշենի վարչական շրջանի Չնքուշի 14 հասցեում գտնվող նախկին ննջարանային մասնաշենքի «Ա» մասից 650.9 քառ. մետր (1-ին հարկից 236.93 քառ. մետր, 2-րդ հարկն ամբողջությամբ` 266.03 քառ. մետր և 3-րդ հարկի աստիճանավանդակին հարող մասից 147.94 քառ. մետր) և 14,705,100.0 դրամ մնացորդային հաշվեկշռային արժեքով շենքային տարածքը, մասնաշենքին հարող 1684.0 քառ. մետր հողատարածքը, նշված հողատարածքում առկա՝ 476.0 քառ. մետր մակերեսով սպորտային հրապարակը և յուրաքանչյուրը 10.5 քառ. մետր մակերեսով 2 զրուցարան-տաղավարը՝ առանց հաշվեկշռային արժեքների, նշված հողատարածքը եզրափակող 96.3 գծամետր երկարությամբ և 7,109.0 դրամ մնացորդային արժեքով բետոնե ցանկապատը, հետ վերցնել և նվիրաբերել Երևանի համայնքին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Նուբարաշենի վարչական շրջանի աշխատակազմի կողմից մանկապարտեզի կազմակերպման նպատակով:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման մեջ նշված շենքային տարածքների, մասնաշենքին կից հողատարածքի և դրանում առկա շինությունների առանձնացման համար անհրաժեշտ չափագրման և դրանց՝ որպես առանձին միավորի գրանցման աշխատանքների իրականացումը` դրանք իրականացնելով Երևանի համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը, նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Երևանի համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 23

Երևան